Թուրքիայում ավտոբուսի վթար. 41 տուժած, 3-ի վիճակը ծանր է

0 Min Read

Թուրքիայի Քըրըքքալե քաղաքում ավտոբուս է շրջվել՝ կորցնելով կառավարումը, ինչի հետևանքով տուժել է 41 մարդ։ Այս մասին հայտնում է TRT Haber-ը։

Տուժածները դեպքի վայրից տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նրանցից երեքի վիճակը գնահատվում է ծանր։

Ճանապարհատրանսպորտային պատահարից հետո ավտոբուսի վարորդը ձերբակալվել է։ Դեպքի առթիվ ընթանում է քննություն։

Share This Article