ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը կլիներ «աշխարհի լավագույն կոմունիստը»՝ կանգնելով Վլադիմիր Լենինի կողքին։ Նա այս մասին ասել է Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Թրամփը բացատրել է, որ կոմունիզմի գաղափարները հեշտ է «վաճառել», քանի որ այն խոստանում է անվճար բնակարան, սնունդ և այլ օգուտներ։
«Ես ուզում եմ հասկանալի դարձնել իմ միտքը, որովհետև այն, ինչ հիմա ձևավորվում է երկրում, կոմունիզմն է, իսկ կոմունիզմը հեշտ է վաճառել։ Ես կլինեի պատմության մեծագույն կոմունիստը։ Ես կանգնած կլինեի հենց Լենինի կողքին», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Ամերիկյան նախագահը նաև նշել է «կոմունիստական սպառնալիքի» աճն ԱՄՆ-ում։ Նա բազմիցս ընդգծել է իր կարողությունը՝ «վաճառելու» գաղափարները՝ դրանով իսկ հեգնական ձևով շեշտելով, որ կարող էր դառնալ պատմության մեծագույն կոմունիստը։
Հունիսի վերջին Թրամփը կոմունիզմն անվանել էր ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո։ Նա մեղադրել է արմատական ձախերին ավանդական ամերիկյան կենսակերպը, այդ թվում՝ կրոնի և հասարակական արժեքների հանդեպ վերաբերմունքը փոխելու ձգտման մեջ։

