Մետրոյում և հասարակական տրանսպորտում արդեն հնարավոր է վճարել Apple Pay-ով և Google Pay-ով

1 Min Read

Հայաստանի հասարակական տրանսպորտում գործարկվել է Apple Pay-ով և Google Pay-ով ուղեվարձը վճարելու հնարավորությունը։

Այժմ ուղևորներին բավական է տերմինալին մոտեցնել թվային դրամապանակով սմարթֆոնը կամ սմարթ-ժամացույցը՝ պլաստիկ բանկային քարտն այլևս պարտադիր չէ։

Վճարման նոր եղանակն արդեն հասանելի է հասարակական տրանսպորտի այն միջոցներում, որտեղ տեղադրված են համապատասխան տերմինալներ։ Սա ևս մեկ քայլ է Հայաստանում անկանխիկ վճարումների ժամանակակից և հարմարավետ համակարգի զարգացման ուղղությամբ։

Share This Article