Ֆրանսիայում անտառային հրդեհները ամառային սեզոնի սկզբից ի վեր ավելի քան 25 հազար հեկտար տարածք են ոչնչացրել

1 Min Read

Ֆրանսիայում ամառվա սկզբից անտառային հրդեհները 25 հազար հեկտարից ավելի տարածք են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով Քաղաքացիական անվտանգության ծառայությանը։

Երկրում այս ընթացքում շուրջ 8 հազար հրդեհ է գրանցվել։ Փրկարարները այս սեզոնը համարում են բացառիկ ինտենսիվ։ Այրված տարածքներն արդեն երկու անգամ շատ են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս ցուցանիշը գերազանցում է նաև 2022 թվականի տվյալները, երբ մեծ հրդեհներ էին մոլեգնում Ժիրոնդում։

Իրավիճակը բարդացել է ծայրահեղ շոգի, երաշտի և ուժեղ քամիների պատճառով։ Ծառայության ղեկավարն այս գործոնները անվանել է «պայթյունավտանգ խառնուրդ», որն արագացնում է կրակի տարածումը։

Հունիսի վերջին Ֆրանսիայում գրանցված անոմալ շոգի պատճառով արդեն ավելի քան 2 հազար հավելյալ մահվան դեպք է գրանցվել։ Մասնագետները չեն բացառում, որ վիճակագրական տվյալները ստանալուն պես այդ թիվը կմեծանա։

Share This Article