Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա հինգ օրերին

1 Min Read

Aravot — Հուլիսի 22-ից 24-ը Երևանում երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ հուլիսի 25-27-ին մայրաքաղաքում տեղումներ չեն լինի։ Ընդհանուր առմամբ, առաջիկա հինգ օրերի ընթացքում երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ հասնելով 14-17 մ/վ արագության։

Հանրապետության տարածքում հուլիսի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ին և 25-ին՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ ու ամպրոպներ։ Այս ընթացքում որոշ հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Փոխարենը հուլիսի 26-27-ին ողջ հանրապետությունում կպահպանվի առանց տեղումների եղանակ։

Քամին հիմնականում կփչի հարավարևմտյան ուղղությամբ՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն ամպրոպների ժամանակ այն կուժգնանա մինչև 16-20 մ/վ։ Հուլիսի 22-27-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, իսկ հուլիսի 24-ից հետո նաև Շիրակի մարզի որոշ հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է 15-18 մ/վ արագությամբ քամի։

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին էական փոփոխություններ չի կրի։

Share This Article