Անի Հովսեփյանը հերթական հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում

1 Min Read

Factor — Կանանց Հայաստանի հավաքականի կազմում բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը շարունակում է տպավորիչ ելույթները պրոֆեսիոնալ ռինգում, և այս անգամ նա մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարավ չեխ մրցակցուհու նկատմամբ:

28-ամյա մարզուհին իր հաղթանակը գրանցեց Անգլիայի Բոլթոն քաղաքում՝ Real Boxing Champions (RBC) մրցաշարի շրջանակներում, որտեղ նրա դիմաց կանգնած էր 29-ամյա Յոհանա Ռայմոնտին: Այս հաղթանակով Հովսեփյանը պրոֆեսիոնալ ռինգում արդեն երկու հաղթանակ ունի, իսկ նրա հաշվին կա նաև մեկ ոչ-ոքի:

Share This Article