Կենտրոնում կեղտաջրերը նկուղներ են լցվում. բնակիչներն ահազանգում են

1 Min Read

168.am — Երևանի Կենտրոն վարչական շրջանում կրկին լուրջ հակասանիտարական իրավիճակ է ստեղծվել։ Նորագյուղ թաղամասի փողոցներից մեկում դիտահորի խցանման պատճառով կեղտաջրերը դուրս են եկել ու հոսում են ճանապարհով մեկ՝ լցվելով նաև մարդկանց տների նկուղները, և դա տևում է արդեն չորս օր։ Այս խնդիրը, ըստ բնակիչների, նորություն չ է. նրանք ասում են, որ նման գարշահոտ դրվագներ կրկնվում են գրեթե ամեն ամիս, և իրենք բազմիցս զանգահարել են «Վեոլիա Ջուր», Երևանի քաղաքապետարան ու Կենտրոնի թաղապետարան, բայց ի պատասխան ստացել են միայն պատասխանատվության փոխանցում մեկից մյուսին։ Մասնավորապես, «Վեոլիա Ջուր»-ը պնդում է, որ դա իր իրավասության ներքո չի, քաղաքապետարանը վկայակոչում է «Վեոլիա Ջուր»-ին, իսկ թաղապետը, բնակիչների խոսքով, կարծես ընդհանրապես չի արձագանքում, կարծես գտնվում է «կարմիր մոլորակում»։ Ճանապարհը դարձել է գրեթե անանցանելի, իսկ տարածքում տիրում է գարշահոտ ու տեսանելի վտանգ համաճարակի առումով։

Share This Article