Azatutyun — Բեռլինում տեղի ունեցած զանգվածային վրաերթի գլխավոր կասկածյալը սպանվել է, երբ փորձել է հարձակվել ոստիկանների վրա: Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Սպանդաու արվարձանում՝ սեփական այգիների համալիրում, որտեղ թաքնվում էր կասկածյալը: Իրավապահները նրան հայտնաբերել էին, սակայն վերջինս սուր կտրող-ծակող գործիքով վազել է ոստիկանների ուղղությամբ, ինչից հետո նրանք կրակ են բացել: Չնայած հրշեջ ծառայության ջանքերին, նա տեղում մահացել է:
Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան Բեռլինի ԼԳԲՏ համայնքի մարդաշատ միջոցառման ժամանակ տեղի ունեցած վրաերթի հետևանքով մեկ մարդ զոհվել էր, ևս 17-ը վիրավորվել, որոնցից մի քանիսի կյանքին վտանգ էր սպառնում: Ոստիկանությունն այնուհետև հայտնել էր, որ որոնում են Բեռլինի իսլամիստական շրջանակների անդամի, ով կասկածվում էր այդ ոճրագործությունը կատարելու մեջ:

