Արման Սահակյանը և մի շարք նախկին պաշտոնյաներ բերման են ենթարկվել

1 Min Read

Analitik.am — Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Սահակյանին և մի խումբ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված անձինք կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված տարբեր հանցավոր արարքներ կատարելու մեջ, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ իրավապահները առայժմ այլ մանրամասներ չեն հրապարակում։

Հայտնի է դարձել, որ Արման Սահակյանը և նախկին սոցապնախարար Արտեմ Ասատրյանը որոշ ժամանակ անց ազատ են արձակվել։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը, ինչպես նաև սահմանվել է երկրից բացակայելու արգելք։

Share This Article