Բաքվում մեկնարկած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում հայ ըմբիշները սկսել են իրենց ելույթները։
65 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Էրիկ Պապիկյանը մրցաշարի առաջին իսկ գոտեմարտում փայլուն հաղթանակ է տոնել՝ 9։1 հաշվով պարտության մատնելով ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին։
Պապիկյանը վստահ գործողություններով կարողացել է զարգացնել առավելությունը՝ մրցակցին հնարավորություն չտալով փոխել գոտեմարտի ընթացքը։

