«Մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»․ Նիկոլ Փաշինյան

1 Min Read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը անգին է, կորուստը անամոքելի։ Բայց քանի որ բանակում արձանագրված ամեն մահ կրկնակի ցավ ու կսկիծ է պատճառում բոլորիս, հարկ եմ համարում կիսվել մի լուրով: 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին: Աստված պահապան մեր զինվորներին»։

ՀՀ վարչապետ, 10 հունվար, 2020
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2523865134600533

Հետևեք մեզ նաև մեր Telegram ալիքում:

Share This Article