Կանխվել է ձիու և էշի մսի վաճառքը |shantnews.am|

1 Min Read

Մսի շուկայում իրականացվող շրջայցի ժամանակ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը առավոտյան Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանի իրացման կետում կանխել է 78 կգ ընդհանուր քաշով ձիու և ավանակի մսի վաճառքը, հայտնում է Shantnews.am-ը: ՍԱՊԾ-ից հայտնում են, որ միսը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի:

Իրացնող տնտեսավարողի գործունեությունը կասեցվել է, մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:

Անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ պարզվել է, որ մսեղենը պիտանի չէ սննդում օգտագործելու համար: Այն ոչնչացվել է:

Հետևեք մեզ մեր Telegram ալիքում:


Share This Article