ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանի լուսանկարն է հրապարակել և գրառում է արել։

«Դե ինչ, տիկնայք և պարոնայք, քաղաքական տարին համարենք բացված: Ես առաջարկում եմ Սերժ Սարգսյանին և իր «բարձրաշխարհիկ» փեսա Մինասյան Միշիկին «խոդի գցել» իրենց մեդիա կրկեսի բոլոր մասնակիցներին, վարձու բոլոր կապիկներին, քանզի` «A la guerre, comme a la guerre» (ներող, որ իտալերեն չի): Բայց և թող չնեղսրտեն այդ վարժեցրած շնիկները, ես իրենց չեմ արձագանքելու, բայց իրենց «պապաների» համար թեժ ա լինելու: Խոստանում եմ:
Հ.Գ. նկարի մասին՝ հաջորդ դասին։
#Միշիկունեմ #սպանիմեջիդսերժիկին»


