Հունվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում հանդես եկավ իր տարեկան ուղերձով (Միությունում իրավիճակի մասին ուղերձով), որը տեղի ունեցավ Սենատում՝ նրա իմպիչմենտի քվեարկության նախօրյակին, հայտնում է Panorama.am-ը։
Թրամփի իմպիչմենտի նախաձեռնողներից, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի բացասական վերաբերմունքն ակնհայտ էր Թրամփի ողջ ելույթի ժամանակ։
Նախագահի ելույթի ավարտից անմիջապես հետո, երբ Թրամփը դեռևս կանգնած էր աբիոնի մոտ, Փելոսին կանգնում է, 2 մասի բաժանում Թրամփի ելույթի տեքստը ու հերթով պատռում։ Թրամփի ելույթից հետո Փելոսին արձագանքել է ուղերձին ու այն անվանել «սխալմունքների մանիֆեստ»։
