Մբապեն բացահայտել է Ֆրանսիայի հավաքականում իր ամենամտերիմ ընկերներին

1 Min Read

Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն բացահայտել է, թե ովքեր են իրեն ամենամտերիմ ֆուտբոլիստները՝ նշելով իր թիմակիցներ Ուսման Դեմբելեի և Մարկուս Թյուրամի անունները։ Մբապեն ընդգծել է, որ նրանց ճանաչում է երկար տարիներ, և հենց նրանց հետ է կիսում ամենաամուր կապերը։ Նա հավելել է, որ իրենք հիանալի կերպով փոխըմբռնում ունեն։

Հատկապես Դեմբելեի հետ կապված՝ հարձակվողը նշել է, որ խաղադաշտում բազմաթիվ հիշարժան դրվագներ են ունեցել, սակայն դրանցից ավելին՝ տարատեսակ չարաճճիություններով լի արկածներ են եղել մարզադաշտից դուրս։ Մբապեն պատմել է, որ նրանք միասին էին հանգստի մեկնում, և իրենց ընտանիքները շատ մտերիմ են։ Այդ պատճառով, նրա խոսքով, Դեմբելեի հետ կապված անթիվ պատմություններ ունի, որոնք կարող են մի ամբողջ գիրք դառնալ։ Այս մասին տեղեկացնում է Le Parisien պարբերականը։

Share This Article