«Մեր զինվորը մեր պաշտպանության կարիքն ունի»․ Մարինա Պողոսյան

1 Min Read

Այսօր «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը և այլ իրավապաշտպաններ բողոքի ակցիա էին իրականացնում Բաղրամյան 1 հասցեում և պահանջում, որպեսզի ուժային կառույցների ղեկավարները գան հրապարակ և ժողովրդին պատասխան տան։

Մարինա Պողոսյանն ասում է՝ մեր զինվորներն այսօր մեր պաշտպանության կարիքն ունեն։

Խոսելով զոհերի մասին իրավապաշտպանը նշեց, որ Սիրիայում ավելի քիչ զոհ կա, քան մեր մոտ՝ խաղաղ պայմաններում։

«Սիրիայում 7 զոհ կա, մեր մոտ 44 օրվա մեջ 14 զոհ կա։ Ոչ մեկ չի ուզում իր երեխայի դիակը ստանալ։ Ես չեմ հասկանում՝ բանակում բացի տռուսիկ լվալու հոգեբանությունից ուրիշ բան գոյություն չունի՞։ Թող գան և մեզ պատասխան տան։ Թող չանեն նենց, որ մայրերը մի օր ոտքի կանգնեն ու իրանց ձագերին պաշտպան կանգնեն։ Թող էսօր առաջին դեմքերը հելնեն գնան առաջնագիծ․ նրանց մեծ մասը բանակը սկի հեռվից չի տեսել»,- ասում է Մարինա Պողոսյանը։


https://www.facebook.com/2072088772825684/videos/214076579723332
Share This Article