«Երևանում տհաճ է ապրելը, վերադառնալու ցանկություն չի առաջանում»․ Վառլամով

1 Min Read

Panarmenian.net — Հայտնի ռուսաստանցի բոլգեր Իլյա Վառլամովն իր տպավորություններով է կիսվել Երևան այցելությունից՝ եզրակացնելով, որ Երևանը փնթի է և նյարդային, և այստեղ վերադառնալու ցանկություն չի առաջանում:

Բլոգերը համարում է, որ Հայաստանի գլխավոր գանձը տուֆն է:

«Տուֆով են երեսպատված գրեթե բոլոր շենքերը, բայց ամենագեղեցիկը երևանյան տուֆն է: Այն մուգ շոկոլադի գույն ունի:

Երևանյան տուֆով երեսպատված տներից գեղեցիկ աշխարհում ոչ մի բան չկա: Դրանց շնորհիվ փողոցը միանգամից կերպերանափոխվում է:

Այդ շենքերը, կարծես, պատվո պահակախմբի զինվորներ լինեն շքահանդեսին: Եվ այդ ամենն ուղեկցվում է նուրբ քանդակված զարդանախշերով»,- գրում է նա:

Share This Article