Իրենց թվում էր՝ հեսա հորս կալանավորեն, մարդկանց հերթեր կգոյանան, ցուցմունքներ կտան, բայց ծրագրածը չեղավ. Լեւոն Քոչարյան

1 Min Read

News.am — Ինձ մոտ տպավորություն էր, որ որոշում կայացնելուց խուսափելու ինչ-որ ձեւ էր։ Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով «Մարտի 1-ի» գործով այսօրվա դատական նիստին Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Աննա Դանիբեկյանին բացարկ հայտնելու միջնորդության որոշմանը։

«Սպասենք, կտեսնենք՝ ինչպիսին կլինի որոշումը։ Կարծում եմ, որ իր համար էլ, բոլորի համար էլ ճիշտ բան կանի, որ հրաժարվի էս գործից։ Այն ինչի ականատեսն ենք ամիսներ շարունակ, չեմ կարծում, որ կընդունի ինքնաբացարկը»,- ասաց Քոչարյանը։

Share This Article