1in.am — Այսօր տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Քիչ առաջ նիստն ավարտվեց: Այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է: Նա հայտնեց, որ մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի:
«Ընթացքում քննարկումներ կլինեն, և եթե անհրաժեշտություն լինի դարձյալ դասրեը կհետաձգվեն»: Անդրադառնալով Ծաղկաձորում մեկուսացվածներին՝ Փաշինյանը հայտնեց, որ այսօր սպասում են լավ նորությունների:

