Երգչուհի Pink-ն ու իր երեխան բուժվել են կորոնավիրուսից

1 Min Read

Ժամեր առաջ ամերիկացի երգչուհի Pink-ը գրառում է կատարել Twitter-յան էջում այն մասին, որ ինքն ու իր որդին շաբաթներ շարունակ մեկուսացված են եղել Covid-19 (կորոնավիրուս) վիրուսի թեստավորման դրական պատասխաններից հետո։

Նա հայտնում է, որ իր ու 3-ամյա Ջեյմսոնի մեկուսանալուց երկու շաբաթ առաջ ախտանիշներ էր նկատել, ինչն էլ ստիպել էր անցնել համապատասխան թեստը։

Երգչուհին նաև հավելել է, որ 1 միլիոն դոլար է նվիրաբերում համավարակի դեմ պայքարելու համար։ Դրանից կես միլիոնն ուղղվում է Temple University Hospital Emergency Fund-ին, մյուս կեսը՝ Los Angeles Mayor’s Emergency Covid-19 Crisis Fund-ին։

https://twitter.com/Pink/status/1246251485987364864

Աղբյուրը՝ 1055.am


Share This Article