ՀՀ-ում վարակման դեպքերի նոր ռեկորդ է՝ 180 դեպք մեկ օրում

1 Min Read

Panarmenian.net — Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3718-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 180-ով:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 3 դեպք է գրանցվել. մեկը՝ կորոնավիրուսից , երկուսը՝ այլ պատճառով:

Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 48 է, այլ պատճառով՝ 21։


Ապաքինվել է ևս 70 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 1500 պացիենտ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 34,766 թեստավորում:


Share This Article