Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը ակտիվորեն նախապատրաստվում է մեծահասակների աշխարհի առաջնությանը, որն այս անգամ հյուրընկալելու է Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքը հոկտեմբերի 13-ից 26-ը։
Մեր թիմն աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս մարզիկով։ Ռոտերդամում մրցահարթակ դուրս կգան Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը։
Մինչև բուն մրցաշարի մեկնարկը հայ մարմնամարզիկները հոկտեմբերի 2-ից 12-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Գերմանիայում, որպեսզի լավագույն մարզավիճակով մոտենան տարվա գլխավոր մրցելույթներին։

