Կորոնավիրուսի վարակման 48 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 1339-ի. ունենք 2 մահ

1 Min Read

News.am — Հայաստանում ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

https://www.instagram.com/p/B_Ma620jiuo/?utm_source=ig_web_copy_link

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1291 դեպք: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 20-ին հաստատվել է կորոնավիրուսի 1339 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 13373 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 693): Փաստացի այս պահին բուժվում է 737 անձ (մեկ օորւմ ավելացել է 11-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 580 անձ (վերջին մեկ օրում՝ 35 մարդ), 22 պացիենտ մահացել է:


Share This Article