
Արտակարգ իրավիճակ՝ «Դալմա Գարդեն Մոլում»։ Մարդկանց տարհանել են, դրսում կայանված մեքենաները նույնպես։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երկրորդ հարկի հատակը շուրջ կես ժամ ուժեղ ցնցվել է։ Այլ տեղեկություններ այս պահին չկան։ Անվտանգության նկատառումներից ելնելով ոստիկանները հորդորում են լքել տարածքը։
Հետևեք մեզ նաև մեր Telegram ալիքում:


