ԱշխարհումԱռողջապահությունԲնապահպանությունԲնությունԳիտությունԵվրոպական միությունՀասարակություն

Կարանտինի արդյունքում գրանցվել է օդի աղտոտվածության կտրուկ նվազում

Tectocs.com — Եվրոպական տիեզերական գործակալության (European Space Agency-ESA) կողմից հրապարակված լուսանկարները ցույց են տալիս, որ կորոնաավիրուսի հետևանքով պարտադրված կարանտինի արդյունքում Եվրոպայում կտրուկ նվազել է օդի աղտոտվածության մակարդակը։

Տվյալները վերցված են Copernicus Sentinel-5P արբանյակից: Այս փոփոխությունը որոշ ժամանակ առաջ նկատվել էր Չինաստանում, այն բանից հետո, երբ մեծ քաղաքներում դադարեցվեց տրանսպորտային ցանցի աշխատանքը, և կտրուկ նվազեց արդյունաբերական կենտրոնների շրջանառությունը։

Առաջին պատկերի տվյալները, ցույց են տալիս 2019 թվականի մարտին Ֆրանսիայում ազոտի երկօքսիդի (NO2) արտանետումները, իսկ երկրորդ լուսանկարում պատկերված է 2020 թվականի մարտի 14-ից մարտի 25-ի աղտոտվածության մակարդակը՝ ընդամենը 10 օրվա կտրվածքով։ Մուգ կարմիր գույնը ցույց է տալիս աղտոտման բարձր մակարդակը:

Նիդերլանդների օդերևութաբանական ինստիտուտի (KNMI) գիտնականները, ովքեր զբաղվում են ոչ միայն Եվրոպայում եղանակի, այլ նաև՝ օդի աղտոտվածության մակարդակի դիտարկմամբ, հայտնել են, որ կտրուկ նվազում տեղի է ունեցել ինչպես Փարիզում, այնպես էլ՝ Միլանում, Մադրիդում և այլ խոշոր քաղաքներում։

«Ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան եղանակի փոփոխության պատճառով ամեն օր ենթարկվում է փոփոխության։ Եզրակացությունները չեն կարող արվել միայն մեկ օրվա հիման վրա: Որոշակի ժամանակահատվածում տվյալները համատեղելիս, այս դեպքում՝ 10 օրվա, մենք կարող ենք տեսնել մարդկային գործունեության արդյունքում տեղի ունեցող փոփոխությունները», – բացատրել են հետազոտողները:

NO2-ի որոշակի քանակություն ձևավորվում է բնական պրոցեսների արդյունքում, ինչպես օրինակ, կայծակի և հրաբուխների։ Սակայն հիմնականում դա տեղի է ունենում մարդու կողմից, առավելապես՝ մեքենաների արտանետումների պատճառով։

Գիտնականներն այժմ փորձում են օդի աղտոտվածության մակարդակն ուսումնասիրել Երկիր մոլորակի կտրվածքով՝ համադրելով տարբեր երկրներից ստացվող տվյալները։ Սակայն, կորոնավիրուսի հաղթահարմանը զուգընթաց, օդի աղտոտվածության մակարտակն ավելանում է․ այդ են փաստում Չինաստանից ստացվող վերջին տվյալները։

«Վեոլիա ջուր»․ Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով (հասցեների ցանկ)

enzuza

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից․ ԱՀԿ-ի 7 ցուցումները (տեսանյութ)

enzuza

Ես չեմ հավատում էս կապիկությանը. քաղաքացիներին թույլ չեն տալիս առանց դիմակ նստել տրանսպորտ

enzuza