Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

0 Min Read

Aysor.am — Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարար Նադին Դորիսը ստացել է կորոնավիրուսով վարակի թեստի դրական պատասխան:

Այդ մասին հաղորդում է «եվրոպական ճշմարտությունը»՝ հղում անելով BBC-ին:

Նադին Դորիսը դարձել է բրիտանական խորհրդարանի անդամներից առաջինը, որը վարակվել է կորոնավիրուսով:

Ըստ նրա, նա ձեռնարկել է բոլոր նախազգուշական  միջոցներն այն բանից հետո, երբ իմացել է  վարակի մասին: Նա սեփական տանն ինքնամեկուսացվել է:


Share This Article