Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

1 Min Read

Armeniasputnik.am — «Իմ քայլի» և «Բարգավաճ Հայաստանի» հակամարտությունը նոր թափ է ստանում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի շենք մուտք գործելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողները միանգամից մի քանի հարց ուղղեցին։

Նա պատասխանեց դրանցից միայն մեկին. լրագրողները խնդրեցին մեկնաբանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գրառումը, որին Փաշինյանը կոշտ և հեգնական պատասխան հնչեցրեց:

«Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞»,– ասաց նա և ներս մտավ շենք։

Նշենք, որ այսօր առավոտյան Փաշինյանը Facebook-ի իր էջում կոշտ գրառում էր կատարել` ակնարկելով Ծառուկյանի անցյալից քրեական գործի դրվագներ, վերջինս էլ նույնքան կոշտ պատասխանել էր` հուսալով, որ Հայաստանն այլևս հոգեկան խնդիրներով մարդիկ չեն ղեկավարի։


Հիշեցնենք, որ 2019-ի հունվարին «Իմ քայլի» և «Բարգավաճ Հայաստանի» միջև կոալիցիոն հուշագիր էր ստորագրվել։

https://www.instagram.com/p/CFO5OIXBz2o/?utm_source=ig_web_copy_link
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2752700655050312
https://www.facebook.com/GagikTsarukyan/posts/10159119657422845
Share This Article