Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն

1 Min Read

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վաղը Ռուսաստանից Հայաստան կփոխադրվի յոթ վագոն ցորեն, որի ընդհանուր քաշը կազմում է 490 տոննա։ Բեռնատար գնացքը կանցնի Ադրբեջանի տարածքով։

Ըստ տեղեկությունների՝ գնացքը վաղը, ժամը 15:00-ին, մեկնարկելու է «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ին պատկանող «Բիլաջարի» կայարանից։ Այն կշարժվի դեպի «Բյուք Քյասիկ» կայարան, որտեղից կուղղվի դեպի Վրաստան, իսկ այնուհետև՝ դեպի Հայաստան։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ. նախկինում ևս ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, առաքվել էր երեք վագոն ցորեն։

Share This Article