Iravaban.net — Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է 4 զինծառայողների ձերբակալման մասին: Նրանք կասկածվում են ղարաբաղյան հակամարտության գոտում կատարված հանցագործությունների մեջ: Այս մասին հայտնում է НТВ-ն։

Նախարարությունը պարզաբանել է, որ զինվորականները կասկածվում են Զանգելանի շրջանում մարտերի ընթացքում հայ զինվորականների մարմինները ծաղրանքի ենթարկելու մեջ: Բացի այդ, կան ապացույցներ այն մասին, որ կասկածյալները հեռախոսով նկարել են իրենց գործողությունները, ապա դրանք տարածել սոցիալական ցանցերում:
Եվս 2 ադրբեջանցի զինծառայողներ կասկածվում են Խոջավենդի շրջանի հայկական գերեզմանատանը վանդալիզմի գործողություններ իրականացնելու մեջ: Զինվորականները ջարդել են գերեզմանների սալերը, նկարահանել իրենց գործողությունները, այնուհետև դրանք հրապարակել ինտերնետում:


