Ինչպե՞ս կորոնավիրուսը տարբերել գրիպից եւ մրսածությունից

1 Min Read

News.am Medicine — COVID-19 կորոնավիրուսի ախտանիշները նմանություններ ունեն գրիպի եւ մրսածության ախտանիշների հետ: Ինչպե՞ս կորոնավիրուսը տարբերել գրիպից եւ մրսածությունից:

Ինչպես հայտնում է Forbes-ը, COVID-19-ն ունի 3 ախտանիշ, որոնց համակցությունը բնորոշ չէ այլ հիվանդությունների հետ՝ դա ջերմությունն է, չոր հազն ու դժվարացած շնչառությունը:

Ջերմություն եւ չոր հազ կարող է լինել նաեւ գրիպի դեպքում, երբեմն էլ՝ ալերգիկ հիվանդությունների դեպքում: Սակայն գրիպի դեպքում այդ ախտանիշները չեն համադրվում դժվարացած շնչառությամբ:

Մրսածության դեպքում բարձր ջերմություն ու չոր հազար հազվադեպ է լինում: Մրսածությանն ավելի շատ բնորոշ են կոկորդի ցավը, փռշտոցն ու հարբուխը:


Ալերգիկ հիվանդությունների ժամանակ պացիենտի մոտ կարող են շնչառության հետ կապված խնդիրներ լինել, սակայն, որպես կանոն, ջերմություն չի լինում:

Մկանային ցավ, գլխացավ, թուլություն եւ հոգնածություն. այս ախտանիշները սովորաբար բնորոշ են գրիպին, իսկ կորոնավիրուսի դեպքում դրանք հազվադեպ են հանդիպում:


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում COVID-19 կորոնավիրուսի, գրիպի եւ մրսածության ախտանիշները մեկ աղյուսակում.

Share This Article