Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, դրա համար պետք է աջացենք Հայաստանին․ Կալլաս

1 Min Read

Լյուքսեմբուրգում ընթացող Եվրոպական միության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում քննարկվելու են նաև Հայաստանին տրամադրվող աջակցության միջոցները։ Այս մասին նիստի մեկնարկից առաջ լրագրողներին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

Կալլասը նշել է, որ օրակարգը կմեկնարկի Հայաստանի վերաբերյալ աշխատանքային նախաճաշով, որին կմիանա Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Նա ընդգծել է, որ Հայաստանում վերջերս ընտրություններ են անցկացվել, և երկիրը բախվում է Ռուսաստանի կողմից աճող ճնշման՝ փոխելու իր ընթացքը։ Հետևաբար, ԵՄ-ն պետք է աջակցի Հայաստանին՝ դիմակայելու այս մարտահրավերներին։ Եվրոպական կողմը Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկելու է, թե ինչպես կարող է ավելի մեծ օգնություն ցուցաբերել նրա ընտրած ճանապարհին։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նախկինում հաստատել էր, որ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵՄ անդամ պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստի քննարկումներին։

Share This Article