ՆԱՏՕ-ի ՌՕՈւ հրամանատարը հակամարտության դեպքում սպառնացել է հարվածներ հասցնել Կալինինգրադին և Սանկտ Պետերբուրգին

1 Min Read

ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի ղեկավար, գեներալ Հոլգեր Նոյմանը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից դաշինքի անդամ որևէ պետության դեմ հարձակման դեպքում պատասխանը կլինի ռուսական բազմաթիվ օբյեկտների ուղղությամբ հասցված հզոր օդային հարվածներով։ The Telegraph-ին տված զրույցում նա նշել է, որ հնարավոր թիրախների շարքում կարող են լինել Կալինինգրադը, Սանկտ Պետերբուրգը, Կոլայի թերակղզին, ինչպես նաև Սև ծովում տեղակայված ռուսական նավատորմը։ Նոյմանը շեշտել է, որ ՆԱՏՕ-ի զորքերը լիովին պատրաստ են ցանկացած պահի արձագանքել ի հայտ եկող սպառնալիքներին։ Նրա խոսքով՝ «պատրաստ լինել հենց այսօր գիշեր կռվելուն» նշանակում է, որ ցանկացած զանգի կամ իրավիճակի դեպքում իրենք պետք է անմիջապես պատրաստ լինեն գործողությունների, և այդ պատրաստակամությունը կա։ Միաժամամանակ, գեներալը հույս է հայտնել, որ Եվրոպայի և Ռուսաստանի միջև ռազմական բախում տեղի չի ունենա։

Share This Article