Կառավարությունում քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերը

1 Min Read

ՀՀ կառավարությունում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ, անցկացվել է աշխատանքային քննարկում՝ նվիրված արտահանման ոլորտի ներկա վիճակին և հեռանկարներին։ Քննարկման ընթացքում մանրամասն ներկայացվել են գյուղատնտեսական և այլ ապրանքների արտահանման ծավալները, ինչպես նաև դեպի արտաքին շուկաներ ուղղվածության ընդլայնմանն (դիվերսիֆիկացիա) ուղղված գործողությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Եվրոպական միության անդամ և այլ պետություններ արտահանման խթանմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին, դրանցում կիրառվող գործիքներին ու ֆերմերային տնտեսությունների աջակցության մեխանիզմներին։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է արտահանողների հետ մշտական երկխոսության պահպանումը՝ արտահանման խթանմանն ուղղված ծրագրերն արդյունավետ դարձնելու, առկա խոչընդոտները բացահայտելու և դրանց լուծումներ գտնելու համար։ Երկրի ղեկավարն ընդգծել է տնտեսության դիվերսիֆիկացիայի հետևողական իրականացման ու պետական և մասնավոր հատվածների միջև սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

Share This Article