Դուրովը նախազգուշացրել է դեռահասների համար սոցցանցերի արգելքների վտանգների մասին

1 Min Read

Եթե դեռահասների համար արգելվի սոցիալական ցանցերի օգտագործումը, նրանք ստիպված կլինեն դիմել VPN ծառայությունների օգնությանը, ինչը կարող է ավելացնել անօրինական բովանդակության հետ նրանց շփման ռիսկերը։ Այս մասին X հարթակում հայտարարել է Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը։ Դուրովի խոսքով՝ նմանատիպ երևույթ արդեն գրանցվել է Ռուսաստանում, երբ որոշակի ծառայությունների հասանելիության սահմանափակումներից հետո դեռահասները սկսել են ակտիվորեն օգտագործել VPN-ներ։

Դուրովը շեշտել է, որ ոչ մի օրենսդրական կարգավորում չի կարող փոխարինել պատշաճ դաստիարակությանը։ Նա նշել է, որ ծնողները տիրապետում են անհրաժեշտ գործիքների՝ իրենց երեխաների թվային սպառումը վերահսկելու համար, ինչպիսիք են ծնողական վերահսկողությունը, էկրանի հետ անցկացրած ժամանակի սահմանափակումները կամ սմարթֆոնի բացակայությունը։ Միաժամանակ, նա նկատել է, որ շատ ծնողներ երեխաներին հանգստացնելու նպատակով օգտագործում են պլանշետներ և այլ գաջեթներ, սակայն սա, ըստ նրա, չի լուծում տեխնոլոգիական կախվածության հիմնախնդիրը և անհնար է այն շտկել միայն տեխնիկական կարգավորումների միջոցով։

Share This Article