Հունիսի 19-ին աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նավթի գները բարձրացել են։
Նյու-Յորքի NYMEX բորսայում WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.01%-ով՝ հասնելով 77.54 դոլարի։ Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի գինն աճել է 1.52%-ով՝ կազմելով 80.38 դոլար։
Նավթի չափման միավորը բարելն է, որը հավասար է 158.98 լիտրի։
Նյու Յորքի NYMEX-ը (New York Mercantile Exchange) ամերիկյան ֆյուչերսային բորսա է, հիմնադրված 1882 թվականին։ Այն առաջատարն է նավթային ֆյուչերսների առևտրում։ Բորսայում առևտուրն ընթանում է երկու ուղղությամբ՝ NYMEX-ը՝ նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի և ածխածնի երկօքսիդի արտանետումների, իսկ COMEX-ը՝ ոսկու, արծաթի, պղնձի և ալյումինի համար։
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսա է, որը հիմնադրվել է 1982 թվականին։

