Իրանական նավթի արտահանման սահմանափակումները վերացվել են. Աբբաս Արաղչի

1 Min Read

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրանական նավթի արտահանման սահմանափակումները վերացվել են։

Հունիսի 21-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները։ Դրանք տևել են 1 ժամ 20 րոպե։

Նախարարը X սոցիալական ցանցում գրել է, որ Պակիստանի և Կատարի միջնորդական ջանքերը նկատելի առաջընթաց են գրանցել Լիբանանում պատերազմը դադարեցնելու գործում։ Վերացվել են նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման սահմանափակումները։ Ապասառեցվել են որոշ ակտիվներ, և գործարկվել է Իրանի վերակառուցման ու զարգացման ծրագիրը։

Հիշեցնենք, որ Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ին հեռավար ձևաչափով հուշագիր էին ստորագրել։ Դրա նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը։ Հուշագիրը նաև սահմանում է ժամկետ, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը։

Share This Article