Թվայնացումը մեծացրել է ԵԱՏՄ երկրների եկամուտները

1 Min Read

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման նոր կանոնները։ ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Արտեմևը նշել է, որ էլեկտրոնային առևտուրն այսօր ԵԱՏՄ-ում ամենաարագ զարգացող ոլորտներից է։

Նրա խոսքով՝ թվային մակնշումն արդյունավետ գործիք է ընդհանուր շուկան անօրինական արտադրանքից պաշտպանելու և միության անդամ պետությունների բյուջեների եկամուտներն ավելացնելու համար։

Արտեմևը օրինակ է բերել Ղրղզստանը. «Չմակնշված ալկոհոլային արտադրանքի ծավալը կրճատվել է 16 անգամ, իսկ ծխախոտային արտադրանքինը՝ 2 անգամ։ Արդյունքում հարկային մուտքերն աճել են ավելի քան 25 տոկոսով»։

Share This Article