ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տուրում Իսպանիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Ուրուգվային՝ 7 միավորով գրավելով H խմբի առաջին տեղը։
Իսպանացիների հաղթական գոլը 42-րդ րոպեին խփեց Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալեքս Բաենան։ 90+5-րդ րոպեին Ուրուգվայի կազմից հեռացվեց Ագուստին Կանոբիոն։
Խմբի մյուս խաղում Կաբո Վերդեի ու Սաուդյան Արաբիայի հավաքականները բաժանվեցին գոլազուրկ ոչ-ոքիով։
Այս խմբից երկրորդ տեղով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց աշխարհի առաջնությունների նորեկ Կաբո Վերդեն, որը վաստակեց 4 միավոր։ Ուրուգվայը 2 միավորով երրորդն է, իսկ Սաուդյան Արաբիան նույնքան միավորով չորրորդ տեղում է։
ԱԱ-2026-ում 1/16 եզրափակիչի ուղեգիր են նվաճում խմբերում առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականներն ու լավագույն արդյունքով 8 թիմեր՝ երրորդ տեղից։

