«Հրապարակ»․ ՔՊ-ում պաշտոնների կռիվ է

1 Min Read

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում շարունակվում է պաշտոնների բաշխման գործընթացը։ Ազգային ժողովի խոսնակի ընտրությունից հետո նախատեսվում է ՔՊ վարչության նիստում ընտրել փոխխոսնակներին։

Առաջադրումները սկսվել են նախօրեից։ Երեկվա դրությամբ առաջադրվել էին երկու թեկնածու՝ Վահագն Ալեքսանյանը և Ալխաս Ղազարյանը։ Այսօր առաջադրումների վերջին օրն է։ Թեկնածուներն իրենց հայտերն ուղարկում են էլեկտրոնային նամակով, որից հետո աշխատակազմը թեկնածությունները կներկայացնի վարչության քննությանը։

Ըստ ամենայնի, հաջորդ շաբաթ ՔՊ վարչությունը կընտրի փոխնախագահների թեկնածուներին։ Կարծես թե քաղաքական որոշում կա, որ երկու փոխխոսնակներից մեկը կին լինի։ Այդ պատճառով ՔՊ գրեթե բոլոր կանայք ցանկանում են առաջադրվել։

Ոմանք կարծում են, որ սա Նիկոլ Փաշինյանի հերթական «թատրոնն» է, և իրականում ինքն է որոշողը։ Մյուսները պնդում են, որ որոշ դեպքերում ընտրվողները Նիկոլի սրտով չեն լինում, և նա չէր ցանկանա, որ նրանք ընտրվեին։

Share This Article