«Բարգավաճ Հայաստան»-ը միջնորդություն ներկայացրեց ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման նիստը։ Այսօր իր դիմումը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Կուսակցությունը նաև միջնորդություն է ներկայացրել ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է, որ ԶԼՄ-ները հրապարակել են քվեաթերթիկը ծրարի մեջ տեղադրված վիճակում՝ ցույց տալով, թե որքան թափանցիկ է այդ ծրարը։

Կուսակցությունը պնդում է, որ նման ծրարների առկայության դեպքում անհնարին է ապահովել ընտրությունների գաղտնիությունը։ Եթե ընտրությունները գաղտնի չեն անցկացվում, դրանք չեն կարող համարվել ՀՀ Սահմանադրության պահանջներին համապատասխան։

Հիշեցնենք, որ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ երկրորդ փուլ նշանակելու պահանջով դիմում են մուտքագրել «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Նոր ուժ»-ը, «Հանուն Հանրապետության», «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունները, ինչպես նաև «Հայաստան» դաշինքը։

Share This Article