«Թել-Սել» ԲԲԸ-ն շարունակում է ընդլայնել ծառայությունները՝ ներդնելով թվային լուծումներ։ Ընկերության բաժնետերերի տարեկան ժողովում ներկայացվել են 2025 թվականի արդյունքները, որոնք վկայում են կայուն զարգացման մասին։
Գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը նշել է, որ ընկերությունը 19 տարվա ընթացքում շուկա է բերել նոր ծառայություններ, որոնք դարձել են ոլորտի չափանիշ։
2026 թվականի մայիսի դրությամբ Telcell Wallet հավելվածի նույնականացված օգտատերերի թիվը հասել է 544 հազարի՝ աճելով 14%-ով, իսկ ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 250 հազարը՝ աճելով 17.4%-ով։ 2025 թվականին «Թել-Սել» էկոհամակարգով կատարված վճարումների ծավալը կազմել է 962 միլիարդ դրամ։
Դրական դինամիկան պահպանվել է նաև 2026 թվականի առաջին ամիսներին։ Տերմինալներով վճարումների ծավալն ավելացել է 6.5%-ով, իսկ հավելվածով՝ 10.3%-ով։
Telcell Visa թվային քարտապանների թիվը գերազանցել է 100 հազարը, իսկ վճարումների շրջանառությունն աճել է 115%-ով։ Եկամուտներն աճել են շուրջ 70%-ով։ Հայաստանում գործում է ավելի քան 4700 «Թել-Սել» տերմինալ։
Telcell Service դուստր ընկերության Power Bank Station-ների թիվը հասել է մոտ 500-ի, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է հասցնել 1000-ի։
2025 թվականին ընկերությունը 120 միլիոն դրամ է ներդրել տեղեկատվական անվտանգության ոլորտում։ Ընկերության հասույթը կազմել է 12.8 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր շահույթը՝ 992 միլիոն դրամ։
Տարեկան ժողովի ընթացքում գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը ներկայացրել է նոր նախագիծ։ Արտյոմ Ղազարյանը պատասխանել է բաժնետերերի հարցերին և շնորհակալություն հայտնել բաժնետերերին, խորհրդին և թիմին։
«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

