Բեռլինի ոստիկանությունը երկու ջրցան մեքենայով պարեկություն է իրականացնում քաղաքում՝ մեղմելու շոգի հետևանքները: Այս մասին տեղեկացրել է Tagesspiegel-ը։
Առաջին կանգառը Բրանդենբուրգյան դարպասն էր, որտեղ բնակիչներն ու զբոսաշրջիկները զովանում էին սառը ջրի շիթերի տակ։
Ոստիկանները նշել են, որ արդեն երկու անգամ օգտագործվել է մոտ 9000 լիտր ջուր, և բաքերը նորից լցվում են։
Հաջորդ կանգառը Պոտսդամի հրապարակն է։

