Գեղամավան գյուղի մուտքի մոտ բախվել են Audi-ն և Lada-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են

1 Min Read

Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում, Սևան-Զովաբեր ճանապարհի Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բախվել են «Audi» և «Lada» մակնիշի ավտոմեքենաներ։

Վթարի հետևանքով 9 հոգի, որոնցից 2-ն անչափահաս են, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։ Բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել մինչև հիվանդանոց տեղափոխելը։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ավտոմեքենները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող տարածք։

Share This Article