Շինհրապարակում հրդեհի տարածումը հաջողվել է կանխել

1 Min Read

Հունիսի 28-ին, ժամը 04:24-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել հրդեհի մասին Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրի Մայրաքաղաքային փողոցում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ նոր կառուցվող շինության նկուղային հարկում այրվում են փայտե կաղապարներ (մոտ 4500 քմ տարածքի վրա)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:55-ին և մարվել՝ 06:23-ին։ Այրվել են մոտ 1000 քմ փայտե կաղապարներ։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մյուս հատվածներ։

Share This Article