Հունիսի 22-ից 29-ը Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5647 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 162 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է 199 ոչ սթափ վարորդ, իսկ առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 167 անձ։
Գրանցվել է 12 հաշվառման համարանիշի հետ կապված խախտում, 1234՝ չամրակապված վարելու, 39՝ առանց մանկական նստատեղի։ Վարելիս ծխելու համար տուգանվել է 492, հեռախոսից օգտվելու համար՝ 282 վարորդ։ Հետիոտնի կողմից ոչ սահմանված վայրով անցնելու դեպքերը եղել են 33։ Այլ իրավախախտումները կազմել են 2135։
129 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 186-ը՝ առանց տեխնիկական զննության, 128-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 33-ը՝ թաղանթապատ դիմապակիով և կողային ապակիներով։ Տարբեր կասկածանքներով ձերբակալվել է 91 անձ։
Մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 21168 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 334 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 276 ոչ սթափ վարորդ և 409 անձ՝ առանց վարորդական իրավունքի վկայականի։
Հայտնաբերվել է 71 հաշվառման համարանիշի հետ կապված խախտում, 5557՝ չամրակապված վարելու, 435՝ առանց մանկական նստատեղի։ Վարելիս ծխելու համար տուգանվել է 744, հեռախոսից օգտվելու համար՝ 797 վարորդ։ Հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու դեպքերը եղել են 207։ Արագության գերազանցման դեպքերը՝ 3639, իսկ այլ իրավախախտումները՝ 6598։
305 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 796-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1208-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 205-ը՝ թաղանթապատ դիմապակիով և կողային ապակիներով։ 21 վարորդ տուգանվել է՝ վարելիս ստանդարտին չհամապատասխանող նվագարկչի լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Տարբեր կասկածանքով ձերբակալվել է 41 անձ։

