Հայաստանում խաղատների գովազդն արգելված է, սակայն բուլղարացի մի գործարար գտել է այդ արգելքը շրջանցելու միջոց և գումար է վաստակում։ Նա ձեռք է բերել հայկական կայքեր, որոնց միջոցով ակտիվորեն գովազդում է արտասահմանյան առցանց խաղատները։ Գործարարը դարձել է նաև Ազգային ժողովի գործունեությունը մանրամասն վերլուծող parliamentmonitoring.am կայքի սեփականատերը։
«8-րդ հարկ» փոդքասթում «Հետքի» լրագրող Արեն Նազարյանը պատմում է, թե ինչպես է բացահայտել արգելված գովազդի ցանցը, դրա հետևում կանգնած գործարարի կապերը և հայկական կայքերի սեփականատերերի փոփոխությունները։

