ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մեկնել է Կատարի մայրաքաղաք Դոհա։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի երկու պաշտոնյաների։
Ըստ հեռուստաալիքի՝ Ուիթքոֆն այժմ ճանապարհին է դեպի Դոհա։ Տեղեկություններ չկան, թե արդյոք նրան ուղեկցում է ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկա-իրանական բանակցությունները նախատեսված են երեքշաբթի՝ Դոհայում։ Սակայն Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ավելի ուշ հերքել է այդ լուրը։ Նա հայտարարել է, որ Թեհրանը մոտակա օրերին Կատարում ամերիկյան կողմի հետ շփումներ չի նախատեսում։

