Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար

1 Min Read

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ կհատկացվի պաշտպանական ներդրումային ծրագրին։ Այս գումարը կօգտագործվի զինված ուժերում անօդաչու թռչող սարքերի և ինքնավար համակարգերի կիրառումն ընդլայնելու համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է, որ պաշտպանական ծախսերը կավելանան 15 միլիարդ ֆունտ ստեռլինգով՝ մինչև 2029 թվականը հասնելով տարեկան 80 միլիարդ ֆունտի։

Հատկացված գումարից ավելի քան 63 միլիարդ ֆունտ ստեռլինգը կուղղվի Մեծ Բրիտանիայի միջուկային զսպման հզորության ամրապնդմանը։ Այն ներառում է սուզանավերի ֆինանսավորումը, նոր մարտագլխիկի մշակումը և 12 F-35A կործանիչների ձեռքբերումը։

Share This Article