Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն ապրում են խաղաղության մեջ և հաստատում են առևտրային հարաբերություններ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում Ալիևն ընդգծել է, որ անցյալ տարվա օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Թրամփի նախաձեռնությամբ կայացած պատմական եռակողմ հանդիպման արդյունքները տարածաշրջանում ստեղծել են դրական մթնոլորտ։ Նա նաև նշել է ԱՄՆ շարունակական աջակցությունը տարածաշրջանային կայունությանը և տնտեսական զարգացմանը նպաստող ենթակառուցվածքային նախագծերին, մասնավորապես՝ TRIPP նախագծին։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։
Ըստ APA-ի՝ Թրամփին ուղղված շնորհավորական նամակում ասված է. «Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը»։

