ՆԳՆ-ում քննարկել են հայրենական ռազմարդյունաբերական և տեխնոլոգիական լուծումների կիրառման հնարավորությունները

1 Min Read

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 3-ին այցելել են Ռազմարդյունաբերության կոմիտե։ Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ներուժի կիրառման հնարավորությունները ՆԳՆ համակարգում։

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ներկայացրել է ոլորտի նորարարական ձեռքբերումները և հայկական ինժեներական թիմերի ու գիտահետազոտական կենտրոնների մշակած տեխնոլոգիական լուծումները։

Քննարկվել են հայրենական արտադրանքի կիրառումը ՆԳՆ ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության տեխնիկական արդիականացման համար։ Անդրադարձ է կատարվել ՆԳՆ համակարգի կարիքներին համապատասխան տեխնոլոգիական լուծումների մշակմանը և ներդրմանը։ Կարևորվել է տեղական տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության ընդլայնումը։

Հանդիպման ավարտին ընդգծվել է, որ պետական և մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցությունը կարևոր է երկրի անվտանգության ամրապնդման և հայրենական ռազմարդյունաբերության զարգացման համար։

Share This Article